Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

ANCA-ն հիասթափված է Քլինթոնից

Հուլիս 5, 2010թ. 12:22

Hambaryan«Մենք հիասթափված ենք, Բաքվում և Երևանում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արած հայտարարոթյունից, որը կրկնում է ուժի չկիրառման մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ընդհանուր կոչը` ուղղված երկու կողմերին», -Քլինթոնի` Բաքվում և Երևանում կայացած հանդիպումներից հետո հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանի խոսքով, Քլինթոնը նման հայտարարություն է անում այն դեպքում, երբ ուժի չկիրառման սկզբունքը խախտվում է հենց Ադրբեջանի կողմից:

«Նման քաղաքականությունը արդյունավետ չէ և չի բխում տարածաշրջանի շահերից: Նման քաղաքականությունը արհամարում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և անգամ, կոչ է անում Ադրբեջանին շարունակել այդ ագրեսիան», – հավելել է Համբարյանը:

Համբարյանը նկատել է. «ԱՄՆ Անկախության օրվա ներշնչմամբ, մենք հույս ունեինք, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ կանի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում հիմնվել ժողովրդավարության ու ինքնորոշման սկզբունքի վրա: Ի վերջո, եթե հիմնադիր հայրերը 1776-ին շարժվեին Պետդեպարտամենտի այս տրամաբանությամբ, ապա մինչև հիմա Միացյալ նահանգները բրիտանական գաղութ կլիներ»:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն