Գլխավոր » NKR, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Տարածաշրջան

Դավութօղլու. «Արցախյան հիմնախնդրի պատճառով խցանվել է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը»

Հուլիս 5, 2010թ. 13:12

DavutorluԹուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ղազախստանից վերադառնալիս օդանավում զրուցել է լրագրողների հետ: Նա հանդես է եկել որոշակի պարզաբանումներով` կապված նախորդ շաբաթ իր և Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարարի գաղտնի հանդիպմանը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դավութօղլուն կտրականապես հերքել է այն լուրերը, թե այդ հանդիպումը կայացել էր ԱՄՆ-ի պահանջով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, թե արցախյան հիմնախնդրի պատճառով խցանվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդգծելով, որ Ղարաբաղի հարցի լուծումն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցով նոր արագություն է հավաքել, Դավութօղլուն ասել է. «Մենք հետևում ենք այդ խնդրին: Հուսով ենք, որ այս ամռանը Կովկասյան տարածաշրջանում դրական զարգացում կլինի: Արձանագրությունները մեր տեսանկյունից դեռևս օրակարգում են, բայց անհրաժեշտ է, որ համապատասխան քաղաքական իրավիճակ (կոնյուկտուրա) լինի»:

ArmAr.am


Դիտել NKR, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն