Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-ին մասնակցել է դիտորդի կարգավիճակով
Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ հուլիսի 1-ից Մաքսային միության գործարկման մասին որոշումը կայացվել է Աստանայում ԵՎՐԱԶԵՍ-ի Միջպետական խորհրդի նիստում՝ հուլիսի 5-ին:
«Նիստի ընթացքում մեր կողմից ի գիտություն է ընդունվել ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում Մաքսային միության ձեւավորումը, Միացյալ տնտեսական տարածության ձեւավորման գործողությունների ծրագիրը»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Նա նկատել է նաեւ, որ պետությունների ղեկավարները դրական են գնահատել միացյալ բանակցային պատվիրակության աշխատանքը, որն ապահովելու է Մաքսային միության պետությունների ներգրավումը Համաշխարհային առւեւտրի կազմակերպությանը, հաղորդում է «Կազինֆորմը»:Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նույն հաղորդագրության համաձայն, կայացվել են եւս մի ամբողջ շարք որոշումներ՝ որոնք վերաբերում են Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ միացյալ տնտեսական տարածքի ձեւավորման գործողությունների պլանին, կազմակերպության անդամ-պետությունների կողմից համատեղ միջոցառումների իրականացմանը:
Նիստում ընդունվել են նաեւ Եվրասիական տնտեսական հանրության բյուջեն 2009-ի համար, քննարկվել է կազմակերպության 2011թ. բյուջեն:
Գագաթնաժողովին մասնակցել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղըրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան:
Տեղեկացնենք, որ Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-ին մասնակցել է դիտորդի կարգավիճակով:
ArmAr.am












