Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքիայի պահանջը Իսրայելին

Հուլիս 5, 2010թ. 14:06

Turkia-IzrayelԹուրքիան Իսրայելի առաջ երկու պայման է դրել, որոնց կատարման դեպքում հավաստում է չխզել դիվանագիտական հարաբերությունն այդ երկրի հետ:  Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Դավութօղլուն, Բրյուսելում Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիազարի հետ բանակցությունից հետո:

Թուրքական «Հյուրիեթ»-ը գրում է, թե  Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը ներողություն խնդրի «ազատության նավատորմի» գրավման ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մահվան համար, ինչպես նաեւ պահանջում է, որ Իսրայելը ճանաչի կատարվածի վերաբերյալ միջազգային փորձագետների բոլոր եզրակացությունները: «Եթե Իսրայելը ներողություն չխնդրի միջերկրածովյան արյունոտ միջադեպի համար, չհամաձայնվի միջազգային հետաքննիչ հանձնաժողովի ստեղծմանը կամ չընդունի նրա եզրակացությունը, ապա Թուրքիան կապերը կխզի Իսրայելի հետ: Պատասխան ստանալու համար մենք ժամկետներ չենք սահմանել, բայց, իհարկե, մենք չենք կարող անվերջ սպասել պատասխանի», -ասել է Դավութօղլուն:

«Մենք իրավացի ենք: Լինելու ենք հետևողական մինչև մեր պահանջների կատարումը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

ArmAr.am


Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն