Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Երևանից դեպի Թբիլիսի

Հուլիս 5, 2010թ. 14:12

Արեւելաեվրոպական շրջագայության շրջանակներում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թբիլիսի:

Կեսօրին Քլինթոնին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն ու նրա տեղակալ Գիորգի Բոկերիան:

Առաջին հանդիպումը Քլինթոնը կանցկացնի կին-առաջնորդների հետ Ազգային հանրային գրադարանում: Հանդիպմանը հրավիրվել են բիզնեսի, ոչ կառավարական հատվածի, ԶԼՄ-ների եւ քաղաքականության 140 ներկայացուցչուհիներ:

Այս մասին  հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հանդիպումից հետո Քլինթոնը կայցելի նախագահական նստավայր, որտեղ դեմ առ դեմ բանակցություններ կվարի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, նաեւ ընդլայնված կազմով բանակցություններ կունենա կառավարության, ընդդիմության եւ հասարակության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ այդ հանդիպմանը հրավիրված են վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն եւ երգչուհի Նանի Բրեգվաձեն:

Իր այցը Քլինթոնը կավարտի ընդդիմության առաջնորդների՝ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի եւ Քրիստոնյա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գիորգի Թարգամաձեի հետ հանդիպմամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Թբիլիսի է ժամանել Երեւանից։ Նրա տարածաշրջանային այցը սկսվել է հուլիս 1-ին: Քլինթոնն արդեն եղել է Ուկրաինայում, Լեհաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն