Ի՞նչ են հ/կ-ների ներկայացուցիչները փսփսացել Քլինթոնի ականջին` մնում է գաղտնիք
Հուլիս 5, 2010թ. 15:17
Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 7 րոպեանոց ելույթ է ունեցել: Այս ելույթի բովանդակությունը հայտնի է լրատվամիջոցներին. ArmAr.am-ն այն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Սակայն հանդիպմանը ներկա հ/կ-ների ներկայացուցիչներից մի քանիսը մեզ տեղեկացրեցին, որ, Հիլարի Քլինթոնի ելույթից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հրահանգով հանդիպումը նկարահանող տեսախցիկները դուրս են բերել սրահից, այնուհետ հանդիպումն անցել է փակ ֆորմատով։
Բացի այդ, Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գաղտնի պահել, թե նրանցից ո՞րն ինչ թեմայի ու խնդրի մասին է բարձրաձայնել Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ։












