Գլխավոր » Infowar, TOP, Լրահոս

Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական քարոզչությունն ընթանում է բոլոր ուղղություններով

Հուլիս 5, 2010թ. 16:00

Tigran QojaryanԱյսօր ասուլիսի ժամանակ խոսելով Ադրբեջանի կողմից սանձազերծված հակահայկական քարոզչության մասին, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ու համակարգչային անվտանգության մասնագետ Սեդրակ Մկրտչյանը տեղեկացրել են, որ Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական քարոզչությունն ընթանում է բոլոր ուղղություններով` զերծ չթողնելով ոչ միայն հայկական կայքէջերը, այլ նաև` Հայաստանի և Արցախի Հանրապետության մասին Վիքիպեդիայի հոդվածները:

Շուրջ 1 տարի Վիքիպեդիայի հայկական հոդվածները` գրոհի էին ենթարկվում ադրբեջանական 26 անդամ ունեցող մի խմբի կողմից:

«Օգտվելով կայքի open sourse սկզբունքից` այդ խմբի անդամները հաճախակի փոփոխում էին օբյեկտիվ դիտարկումները և հոդվածները Ղարաբաղյան հիմնախնդրի որոշ դրվագների, մասնավորապես` Խոջալուի դեպքերի մասին: Մի քանի ամիս Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը` իրենց կողմից խմբագրական անընդհատ միջամտությունների պատճառով, նշվում էր, որպես Խանկենդի», – տեղեկացրեց Տիգրան Քոչարյանը:

Ըստ բանախոսների` այդ խմբի գործունեությունը Վիքիպեդիայի շրջանակներում էլեկտրոնային հանրագիտարանի ղեկավարության կողմից արդեն կասեցվել է, և խմբի անդամների մեծ մասն առնվազն 3 ամսով զրկվել են համակարգ մուտք գործելու հնարավորությունից:

«Դա Վիքիպեդիայի սկզբունքների լուրջ խախտում էր, և շուրջ 1 ու կես ամիս այդ կայքի ադմինիստրացիան քննարկում էր, թե ինչ պետք է անել այդ խմբի հետ»,- ասել է Ս.Մկրտչյանը նա, նշելով, որ Վիքիպեդիայի շրջանակներում ադրբեջանական այդ խմբի գործունեության կասեցումը նվազագույն պատիժ է:

«Աշխատանքներ է տարվում առանձին հանրագիտարանային կայքի ստեղծման ուղղությամբ, որը պաշտպանված կլինի ադրբեջանական նման դիվերսիաներից»:

Բանախոսները նշեցին նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանցի հակերները կոտրել են հայկական 7 կայք, ինչը, նրանց կարծիքով, կապված էր Հիլարի Քլինթոնի այցի հետ։

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել Infowar, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն