Իսրայելի արտգործնախարարը հակադարձում է թուրք նախարարին
Հուլիս 5, 2010թ. 16:41
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարել էր, որ եթե Իսրայելը ներողություն չխնդրի միջերկրածովյան արյունոտ միջադեպի համար, չհամաձայնվի միջազգային հետաքննիչ հանձնաժողովի ստեղծմանը կամ չընդունի նրա եզրակացությունը, ապա Անկարան կապերը կխզի Թել Ավիվի հետ: Դավութօղլուն նաև ընդգծել էր. «Պատասխան ստանալու համար մենք ժամկետներ չենք սահմանել, բայց, իհարկե, չենք կարող անվերջ սպասել պատասխանի»:
Եվ ահա, Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի արձագանքը չուշացավ: Թուրքական «CNNTurk» լրատվական ծառայության հաղորդմամբ` Լիբերմանն ի պատասխան Դավութօղլու հայտարարության ասել է.«Մենք ներողություն խնդրելու մտադրություն չունենք: Այդ Թուրքիան պետք է մեզանից ներողություն խնդրի»:












