Քուրդ գրոհայինները պայթեցրել են Էրդողանի գլխավորած կուսակցության գրասենյակը
Հուլիս 5, 2010թ. 17:22
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Բինգյոլի նահանգային գրասենյակի վրա հրթիռային հարձակում է տեղի ունեցել: Հարձակումը կատարվել է գիշերը դեռևս ինքնությունը չպարզված անձի կամ անձնանց կողմից:
Այս մասին հայտնում է թուրքական «CNNTurk» լրատվականը: Հաղորդվում է, որ զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունը սկսել է լայնածավալ որոնողական օպերացիա: Նշվում է նաև, որ պայթյուններ են որոտացել Էրդողանի գլխավորած հիշյալ կուսակցության մեկ այլ շրջանում գտնվող գրասենյակի առջև: Կասկածներ կան, որ այդ հարձակումները հեղինակել են քուրդ գրոհայինները:
ArmAr.am
Թեգեր` «Արդարություն և զարգացում» կուսակցություն, Էրդողան, պայթյուն, քուրդ գրոհայիններ












