Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԵԱՀԿ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Հուլիս 6, 2010թ. 09:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել տարածաշրջան կատարած այցն ամփոփող հայտարարությամբ:

Հայտարարությունում ասված է, թե համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն ու Ռոբերտ Բրադկեն հուլիսի 3-5-ին հանդիպումներ են անցկացրել Բաքվում և Երևանում, իսկ հուլիսի 2-ին Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրատկեն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղում դեսպան Բրադկեն և դեսպան Պոպովը ԼՂ իշխանություններին ծանոթացրել են բանակցային խաղաղ գործընթացի վերջին զարգացումների հետ, ներառյալ 2010 թ-ի հունիսի 26-ին նախագահներ Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի հայտարարությանը:

Նրանք քննարկել են հունիսի 18-19-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպը:

«Համանախագահներն իրենց մտահոգությունն է են հայտնել հրադադարի ռեժիմի անընդունելի խախտման վերաբերյալ, կրկին ափսոսանք հայտնել կյանքի անիմաստ կորստի և վերահաստատել ուժի կիրառման խիստ դատապարտումը», – ասված է հայտարարությունում:

Երևանում և Բաքվում համանախագահներն միջնորդ երեք երկրների անունից ընդգծել են պատրաստակամություն ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու հարցում, ինչը հիմնված է լինելու Հելսինկյան սկզբունքերի, մասնավորապես ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա: Այս առումով, համանախագահները ընդգծել են արձանագրված առաջընթացը, հակամարտող կողմերի կողմից եռանախագահների Լ’Ակվիլայում արված, այնուհետև 2010 թ-ի հունիսի 26 կրկնված հայտարարությունում ամփոփված դրույթների ընդունումը, որպես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմք:

Համանախագահները կոչ են անում կողմերին կառուցողական փոխզիջման մթնոլորտում առաջ շարժվել ավարտելու հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը թույլ կտա նախագծելու խաղաղության պայմանագիրը:

Միջնորդները կոչ են անում նաև խստորեն հետևել 1994 թ-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը և շփման գծում զսպվածություն ցուցաբերել: Այցի ընթացքում համանախագահները կողմերին ներկայացրել են նաև ԼՂ հարակից շրջաններում գալիք աշնանը առաքելություն նախաձեռնելու իրենց ծրագիրը, որը տեսականորեն ընդունվել է:

hamanaxagahՀայտարարության վերջում համանախագահները հույս են հայտնել, թե պատվիրակների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը կկայանա հուլսի 16-17-ին Ալմա-Աթայում` ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթնաժողովի շրջանակներում:

Այս մասին տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:

Arm Ar.am


Թեգեր` , , , , , , , ,

Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն