Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վրաստան

Վրաստանի խորհրդարանում Ադրբեջանի վրացիների կացությունը հետազոտող խումբ է ստեղծվել

Հուլիս 6, 2010թ. 10:50

Վրաստանում համատեղ կառավարական և խորհրդարանական խումբ է ստեղծվել, որը հետազոտելու է Ադրբեջանում վրացական սփյուռքի կացությունը։ Ինչպես «Trend» գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի խորհրդարանից, այդ որոշումն ընդունվել է արտերկրում բնակվող հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նիստից հետո։

Լսումների ժամանակ Ադրբեջանում բնակվող վրացիների խնդրի ներքո քննարկվել են ադրբեջանա-վրացական հարաբերությունները։

Լսումները փակ են եղել, որի ժամանակ ներկայացվել է Ադրբեջանում վրացիների դրության վերաբերյալ Վրաստանի արտգործնախարարության փաստաթուղթը։

Armar.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն