Գլխավոր » Politics, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Աշխարհը մի օր կդատապարտի հայոց ցեղասպանությունը»

Հուլիս 6, 2010թ. 11:29

Artak ZaqaryanԵրևանում` ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած ասուլիսի ժամանակ  ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին, ասել էր. «Գիտեք, որ ստորագրված փաստաթղթերը դեռևս չեն իրականացվել, և կան խնդիրներ: Ես շատ ուրախ եմ, որ անկախ դժվարություններից, որոնք, իհարկե, գալիս են Թուրքիայից, Հայաստանը պատրաստ է շարունակել գործընթացը»: Այնուհետև նա նշել էր, թե ստեղծված իրավիճակում Հայաստանի կայացրած որոշումը տպավորիչ էր և ողջունելի, և իրենք բարձր են գնահատում գործընթացը շարունակելու` Հայաստանի պատրաստակամությունը: «Գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է»:

ArmAr.am

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնի՝ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հնչեցրած մտքերին` ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն ասել է. «Տիկին Քլինթոնի այդ հայտարարությունն արձանագրում է հայ-թուրքական քաղաքական երկխոսության ներկայիս իրողությունը: Այն վերահաստատում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել սկսված գործընթացին, և ողջունում են Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը: Ինչպես նաև այն, որ միջազգաին հանրությունը շարունակում է սպասել Թուրքիայի գործողությունների հետագա ընթացքին»:

Պատգամավորն անդրադարձել է նաև Հ. Քլինթոնի Ծիծեռնակաբերդ կատարած այցին և նշել. «Որպես հայ մարդ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում տիկին Քլինթոնին և բոլոր օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր անձնապես ցավում են նախորդ դարասկզբին օսմանյան կայսրությունում պետականորեն կազմակերպված հայերի ցեղասպանության համար, և իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Ես կարծում եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերը մի օր կբերեն նրան, որ աշխարհը կդատապարտի նախորդ դարում մարդկության դեմ կատարված ամենամեծ հանցագործությունը»:


Դիտել Politics, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն