Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը

Հուլիս 6, 2010թ. 11:38

hradadarՀուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Չախրլը, Քյուրդլար, Հորադիզ, Քարվենդ, Չեյիլ, Կուրապատկինո, Մարզիլի, Սարըջանլու, Քենգեռլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Ջրաբերդ, Թալիշ, Գյուլիստան, Կարախանբեյլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի և Լևոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն