Թուրքիան բողոքել է Ծիծեռնակաբերդ Քլինթոնի այցի կապակցությամբ
Հուլիս 7, 2010թ. 10:12
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական «TGRT» հեռուստաալիքին ասել է, թե Թուրքիան իր դժգոհությունն է հայտնել Վաշինգտոնին՝ կապված Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ։ Նա ընդգծել է, որ թեև Քլինթոնի այցը մասնավոր, այլ ոչ թե պաշտոնական բնույթ է կրել, սակայն, միևնույն է, Թուրքիան դժգոհ է նրա այդ քայլից։
ArmAr.am












