Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Ճանաչենք մեր հյուսիսային հարևանին

Հուլիս 7, 2010թ. 11:03

Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի` ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող հրապարակումների քանակը խիստ նվազ է: Որպիսի ավելի լավ ճանաչենք Վրաստանին, ինչպես նաև վրաց ժողովրդի տարբեր շերտերի ու շրջանակների ներկայացուցիչների վերաբերմունքը` ինչպես ՀՀ-ի ու հայության, այնպես էլ տարաբնույթ այլ հարցադրումների հանդեպ, այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու վրաց մամուլի առանձին հրապարակումները: Վերջիններս կարող են թարմ չլինել, բայց դա բնավ չի խանգարում, որպիսի հրապարակվող թարգմանությունները լինեն արդիական ու կարևոր: Նյութերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների, դրանց իրավունքը վերապահելով Ձեզ: Եթե Ձեր կողմից կլինեն հրապարակումներին պատասխանելու ցանկություններ կամ որոշ մեկնաբանություններ, ապա դրանք սիրով կհրապարակվեն մեր կողմից: Ներողություն ենք խնդրում, եթե Ձեզ հանդիպեն լեզվական որոշ անհարթություններ:

Հրապարակում N 12

Աստվածաշունչը մենգրելերեն 3 անկախ
խումբ է թարգմանում

Երկրում նոր նախաձեռնություն երևան եկավ` Աստվածաշունչը մենգրելական և սվաներեն լեզուներով թարգմանել, որը հասարակությունում վիճաբանման, այլևայլ կարծիքների հայտման առիթ ծառայեց: Նախաձեռնությունը (սվաներենով թարգմանման) կապված է ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարի հետ, ինչպես և` §Ազատության ինստիտուտի¦, որի մասին ժխտում է ինքը` Սուբարը:
Թեև, միգուցե, նշանակություն չունի նախաձեռնողի և հենց հեղինակի ով լինելը. ինքը` փաստն է տագնապալի: Ո±ւմ է պետք Աստվածաշնչի թարգմանումը այն ժամանակ, երբ գոյություն չունի եկեղեցու օրհնանքը: Դա ական է, որը հետագայում անցանկալի հետևանքների կարող է բերել: Դա կայծ է, որ գցված է անջատողականության հրահրման համար:
Վրաստանի ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության պետի տեղակալ` Զուրաբ Ցխովրեբաձեն ասաց. §Այն փաստը, որ ինչ-որ մեկը մենգրելական և սվաներեն լեզուներով Աստվածաշնչի թարգմանման ցանկություն ունի, դա ինքնին հուզիչ է և վտանգ է ներկայացնում:
Իր ժամանակին այդ ակտիվությամբ էր ձգտում ռուսական կայսրությունը. նրանց նպատակն էր Սամեգրելոյում պատարագը մենգրելական լեզվով մատուցվեր. բացի այդ, փորձեր կային և Աստվածաշնչի թարգմանման: Կարճ ասած, փորձում էին Սամեգրելոյում սերմնացանել անջատողականությունը և կայսրական լոզունգն իրականացնել §Բաժանիր ու տիրիր¦ մեթոդով. թեև դա չհաջողվեց, քանի որ վրացիների ինքնագիտակցությունը բարձր էր:
Այսօր կրկին երևան եկավ այդ հարցը. ինչո±ւ և ո±ւմ է պետք, անհասկանալի է: Պարզ է մի բան, որ այդ գաղափարը Վրաստանի շահերի ջրաղացին ջուր չի լցնի իրոք:
Վրաստանում պատարագային լեզուն միշտ եղել է վրացերեն¦:
Աստվածաշնչի թարգմանման ցանկացողներից մեկի` Դավիթ Ռաֆավայի ասելով, հենց ինքը 5 տարի առաջ դիմեց Աստվածաշնչի թարգմանման մոսկովյան ինստիտուտին` Աստվածաշունչը մենգրելական լեզվով թարգմանման խնդրանքով, բայց հրաժարական ստացավ: Ռաֆավան հայտարարում է, որ Աստվածաշունչը մենգրելականով թարգմանում է 3 անկախ խումբ, որոնց անդամները Եվրոպայում են ապրում, իսկ ֆինանսավորում է Ամերիկան: Ռաֆավան կտրականապես դեմ է թարգմանիչների ով լինելը բացահայտելուն, քանի որ այդ դեպքում նրանց հոգեբանական ահաբեկչություն կարող է սպասվի:
– Պարոն Դավիթ. Աստվածաշնչի սվաներեն և մենգրելական լեզուներով թարգմանումը լրացուցիչ հիմնախնդիրներ չի± ստեղծի, երբ մեր երկրի բարեկամն ու թշնամին բոլոր կողմերից է գրոհում:
§Աստվածաշնչի սվաներեն և մենգրելական լեզուներով թարգմանումը չի ստեղծի ոչ մի ձևի հիմնախնդիր: Համաձայն եմ Սոզար Սուբարի հետ այն բանում, որ նա սվաներենով ասաց, որ ցանկացած մարդ իրավունք ունի թարգմանել այն, ինչ որ ցանկանա, եթե դա բռնությանը, թշնամությանը չի ծառայում, ինչպես նաև` քրեական օրենսգիրքը չի խախտում¦:
– Տեղեկացրի±ք պատրիարքարանին թե ոչ, Աստվածաշնչի մենգրելական լեզվով թարգմանման մասին:
§Ոչ, քանի որ համաձայնություն չեն հայտնի¦:
– Ի±նչ կասեք Աբխազիայում հրատարակվող ռուս-մենգրելական թերթի մասին և տարածվո±ւմ է այն Սամեգրելոյում:
§Այդ մասին մի ասացվածք կա. անտեր եկեղեցուն սատանան տիրացավ, որը նշանակում է, որ մենք Թբիլիսիում եթե հրատարակենք մենգրելական թերթ, ապա Աբխազիայում այդ չեն անի¦:
– Ի±նչ եք անում մենգրելական թերթը:
§Իսկ դո±ւք ինչ եք անում վրացական թերթը¦:
– Իսկ դուք ինչ է, վրացի չե±ք. ես իմ արյունակիցն եմ համարում ձեզ:
§Այո, բայց միաժամանակ և մենգրել եմ. գիտեմ, որ այս հոդվածը հրապարակվելուն պես, շատերը կընդհարվեն ինձ հետ, բայց ինձ դա չի հետաքրքրում, քանի որ գիտեմ, որ ես ճիշտ եմ, որ մենգրելականը լեզու է, սվաներենն էլ լեզու է, և այդ լեզուներին տիրություն է պետք անել և ոչ թե արհամարել, չհարգել¦:
– Ես ևս մի բան գիտեմ. մեր երկիրը դժվարությունների մեջ է, և ինչի մասին խոսում եք, շատ հիմնախնդիրներ է ստեղծելու և դրանով կօգտվի թշնամին, իրավիճակը լարելու համար…
§Ոչ, չի օգտագործի ոչ մի դեպքում: Այսօր արհամարված են և մենգրելական, և սվաներեն լեզուները: Վրաստանի ոչ մի օրենքում, օրենսդրական ակտում, այդ լեզուների մասին չի նշված¦:
– Միգուցե ասեք, որ կողմնակի±ց եք մենգրելական և սվաներեն լեզուները պետական լեզու ճանաչելուն…
§Պետական լեզու ճանաչելու կողմնակից չեմ, բայց այն, ինչ նախատեսված է Եվրոպայի և աշխարհի կոնվենցիայով, պետք է կատարվի¦:
– Այսինքն, դուք մենգրելականը և սվաներենը լեզու եք համարում և ոչ թե բարբառ (Սոզար Սուբարը նմանապես այդպես է համարում):
§Ոչ թե ես եմ (ինչպես և` Սուբարը) համարում, այլ աշխարհի լուրջ լեզվագետները գիտեն, որ մենգրելականը և սվաներենը լեզուներ են, և ոչ թե բարբառ:
Այսօր Զուգդիդիից մոտ 30 հոգի զանգեցին ինձ ագրեսիվ տոնով. §Ո±վ է այդ Անդրիաձեն, գլուխը կկտրենք, ինչ բարբառ, նրան ցույց կտանք¦:
§Ռեզոնանսի¦ թիվ 208,
08.08.2005 թ.
§Ջորջիան թայմսի¦ թ. 31,
11-18.08.2005 թ.


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն