Ալիևի հայտարարություններին պետք չէ’ լուրջ վերաբերվել
Հուլիս 7, 2010թ. 17:57
«Պատերազմը «հանաք-մասխարա» չի, և Ադրբեջանն է պատերազմ տեսել, և՛ մենք ենք տեսել ու ես ոչ մի դեպքում նրանց ասածները լուրջ չեմ ընդունում: Քանի որ եթե լուրջ էլ լինի հայկական կողմը պատրաստ է արժանի հակահարված տալու: Կապրենք կտեսնենք»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ասել է ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը:
Նրա խոսքերով, հայկական բանակը միշտ էլ պատրաստ է ադրբեջանական ոտնձգություններին հակահարված տալու. «Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած պահին թշնամուն հակահարված հասցնել: Ես խորհուրդ եմ տալիս, ադրբեջանցիների շատախոսություններին ուշադրություն չդարձնել և ընդհանրապես լուրջ չընդունել: Մեր ողջ ազգն է պատարստ հակահարված հասցնելուն»,- ասաց ազատամարտիկը:












