Ո՞րն է ֆուտբոլային դիվանագիտության հիմնական ձեռքբերումը
«Հնարավոր է, որ սեպտեմբեր ամսին Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը»,- այսօր նման կարծիք է հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև նկատել է. որ Թուրքիան սահմանը կբացի, բայց դա դա կկրի ժամանակավոր բնույթ:
Փորձագետը նշեց, որ սահմանի բացումը կարող է համընկնել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի ու եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման արարողության հետ: Ըստ նրա՝ նման կերպ Անկարան կպատասխանի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին:
«Իհարկե, Թուրքիայի նոր ծրագրերը համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ: Բայց Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության հիմնական ձեռքբերումը դարձավ այն, որ հզոր հարված հասցրեց «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին և թուրք-ադրբեջանական տանդեմին: Ով իրականում տուժել է Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունից, ոչ թե Ռոբերտ անունով մարդն է՝ ՀՀ նախկին նախագահը, այլ Ադրբեջանը»,- հայտարարել է Կիրակոսյանը:
ArmAr.am












