Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը
Հուլիս 8, 2010թ. 19:09
Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը`Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:












