«Նրա վրձնի հիմնաղբյուրը եղել է հայրենի բնաշխարհը»
Այսօր Նկարիչների տանը /Աբովյան փ. 16/ տեղի ունեցավ նկարիչ Համլետ Մինասյանի/1923-1994թթ./ առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվեցին Հ. Մինասյանի տարբեր ժամանակներում կերտված աշխատանքները, որոնք նկարչի կենդանության օրոք չեն ներկայացվել հանրության լայն շրջանակներին, սակայն բարձր գնահատականի են արժանացել արվեստագետների և մասնագետների կողմից:
«Նրա վրձնի հիմնաղբյուրը եղել է հայրենի բնաշխարհը: Նրա «Ջրվեժ», «Աղբյուրի մոտ», «Ձորում», «Գետակ» և այլ աշխատանքները նկարչի անկեղծ, ինքնամփոփ ու համեստ խառնվածքի արտացոլանքն են»,- Հ. Մինասյանի մասին ասել է ցուցահանդեսի համադրող Շահեն Խաչատրյանը:
Համլետ Մինասյանի առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է ընտանիքի նախաձեռնությամբ : Ցուցահանդեսը, որն իրենց մասնկցությամբ կպատվեն բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, արվեստի հանրաճանաչ գործիչներ, կտևի 10 օր` մինչև հուլիսի 18-ը: Մուտքն ազատ է:
ArmAr.am












