Ֆրանսիայի ԱԳ նախարար կժամանի Վրաստան
Հուլիս 8, 2010թ. 20:06
Georgia Online-ի փոխանցմամբ, հուլիսի 14-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնարդ Կուշները: Կուշների պաշտոնական այցը սկսվելու է հուլիսի 15-ին: Ներկա փուլում դեռեւս հստակեցվում են այցի մանրամասները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ:
ArmAr.am












