Իսրայելի եւ Թուրքիայի միջև աճող լարվածությունը կասկածի տակ կդնի Անկարայի դերակատարումը
Հուլիս 8, 2010թ. 20:23
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է իր անհանգստությունը` կապված Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ աճող լարվածության հետ, որը, ըստ ալ-Ասադի, կարող է ազդել Միջին Արեւելքում կայունության վրա եւ միաժամանակ կասկածի տակ դնել Անկարայի դերակատարումը տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված բանակացություններում: Այս մասին հայտնում է թուրքական «Zaman»-ը: «Եթե Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները չվերականգնվեն, ապա շատ դժվար կլինի Թուրքիայի համար Միջին Արեւելքում խաղաղության հաստատման ուղղված բանակցություններում որեւէ դեր խաղալ ”:












