Գլխավոր » Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ղրիմում

Հուլիս 9, 2010թ. 09:58

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպում անցկացնել Ղրիմում, որտեղ հուլիսի 10-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Դրան մասնակցելու համաձայնություն արդեն իսկ տվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Գագաթաժողովի եւ Ռուսաստանի նախագահի մասնակցության հաստատման մասին, «ՀըԽ-ձՍՐՈՌվՈ» կայքէջի փոխանցմամբ, նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեւոչկինը:

Հատկանշական է, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշելու է իր ծննդյան 60-ամյակը, որին, որոշ տեղեկություններով, մասնակցելու հրավեր են ստացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն