Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ս.Լավրով.«Սահակաշվիլին ամեն ինչ անում է մեր ժողովուրդներին գժտեցնելու համար»

Հուլիս 9, 2010թ. 10:19

LavrovՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ նորմալ կապեր հաստատելու: Այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է Միռ (МИР) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Գազետա.ռու կայքի տեղեկացմամբ, «Նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում, երբ Ռուսաստանի շահերը Վրաստանում և Վրաստանինը` Ռուսաստանում ներկայացնում է Շվեյցարիան, մենք պատրաստ ենք նորմալ հարաբերությունների, առաջին հեթին ելնելով այն հանգամանքից, որ դրանում շահագրգռված է մեր ժողովուրդը, վրացի քաղաքացիներն այդ թվում: Մեր ժողովուրդները եղբայրական են, և կարծում եմ, դժվար է նրանց գժտեցնել: Չնայած Միխեիլ Սահակաշվիլին ամեն ինչ անում է, որպեսզի հենց դրան էլ հասնի», – ընդգծել է Լավրովը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն