Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում

Հուլիս 10, 2010թ. 11:08

«Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում սույն թվականի հուլիսի 20-ից 25-ը կայանալիք վրանային ճամբարին:
Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, զրույցներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ:
Ճամբարին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով, կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին’ sardarapatsharzhum@gmail.com, hsavzyan@gmail.com:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ։


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն