Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքի բացման արարողությանը

Հուլիս 12, 2010թ. 16:50

Serj-HovnanyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող  վերակառուցված այդ շենքում, այցելել  այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ “Ամերիկայի Հայկական Համագումար” կորպորացիայի ու “Հրայր եւ Աննա Հովնանյան” հիմնադրամի երեւանյան գրասենյակներ:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նորաբաց շենքում գործող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանի զարգացմանը և հայ ժողովրդի բարօրությանը:-


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն