Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Արցախում կիրականացվեն մշակութային, սպորտային տարբեր ծրագրեր

Հուլիս 12, 2010թ. 18:04

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է «Պրովանս Արմենի» սպորտային եւ մշակութային ասոցիացիայի անդամներին՝ կազմակերպության ղեկավար Հակոբիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են ասոցիացիայի կողմից Արցախում տարբեր մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը հանրապետությունում՝ այն համարելով երկրի զարգացման, երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու արդյունավետ միջոցներից մեկը: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն