Բակո Սահակյան. «Բանակը մեր երկրի անկախության, անվտանգության երաշխավորն է»
Հուլիս 12, 2010թ. 21:12
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի եւ զորամիավորումների նորանշանակ հրամանատարների:
Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ եւ արդյունավետ ծառայություն:
Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության եւ անվտանգության կարեւորագույն երաշխավորը, եւ այսուհետ եւս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Արցախի Հանարպետության նախագահի աշխատակազմից:
ArmAr.am












