«Հայ և արաբ ժողովուրդների թշնամին Սիոնիզմն ու նրա ծնունդը հանդիսացող Պանթուրքիզմն են»
Հարկ է լրջորեն ու առարկայորեն գնահատել նոր-oսմանիզմի վտանգը հայության համար և որոնել այդ ուժին դիմակայելու նոր ուղիներ, այն կարող է լինել միայն համայն հայության միասնությունը` վերջ դնելով ներկայիս անգլուխ վիճակին. «Նոր օր» օրաթերթում տպագրված իր հոդվածում հայ ժողովրդին միավորման կոչ է անում բեյրութահայ հրապարակախոս Գասպար Տերտերյանը:
Հեղինակը կարևոր հարց է բարձրացնում. վերլուծելով անցած դարասկզբում հայ և արաբ ժողովուրդների կյանքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Տերտերյանը նկատում է` հայերս պետք է հստակ գիտակցենք «հայ-արաբական ճակատագրականության խորհուրդը», ապա հավելում. «Հայ և արաբ ժողովուրդների թշնամին Սիոնիզմն ու նրա ծնունդը հանդիսացող Պանթուրքիզմն են: Պատմական անհերքելի փաստ է, որ երիտթուրքերի Իթթիհատ վե Թերաքք կուսակցությունը Սիոնիզմի ձեռակերտն է, որը պանթուրքիզմի հետ միասին հայ և արաբ ժողովուրդների դեմ իրականացված ոճիրների պատասխանատուն է»:
Գ. Տերտերյանը նկատում է, որ հայ և արաբ ժողովուրդները եղել և շարունակում են մնալ Արևմուտքի կայսերապաշտական դավերի ու ձեռնասածությանը զոհերը.«Կան պատմական փաստեր, ինչպես երիտթուրքերի` մինչ օրս անպատիժ մնալը, տխրահռչակ Պալֆուրի խոստումը սիոնիստներին` Պաղեստինի կապակցությամբ բրիտանացի գաղութարարների կողմից, կայսերապաշտ Արևմուտքի կողմից Սևրի դաշնագրի (հայանպաստ, քրդանպաստ և արաբանպաստ) թաղումը Լոզանի` թրքանպաստ դաշնագրով, Սիրիայի Ալեքսանտրեթի Սանճաքի կցումը Թուրքիային` ֆրանսացի գաղութարարների կողմից և անգլո-ֆրանսիական գաղութարարների կողմից արաբական երկրների գաղութացումը` Մերձավոր և Միջին Արևելքից մինչև Արաբական երկրներ: Սայքս-Փիքոյի գաղտնի համաձայնագրով և սիոնական Իսրայել կոչվող պետության ստեղծումն արաբական երկրների սրտին վրա` արաբական Պաղեստինի մեջ, բռնագրավելով երկիրը ու ջարդելով, տարագրելով պաղեստինցի ժողովուրդին այնպես, ինչպես եղավ հայ ժողովրդի հետ»:
Հեղինակը հանգում է այսպիսի հետևության` ուրեմն հայերն ու արաբները նույն ճակատագիրն ունեցող ժողովուրդներ են և պետք է լինեն միասին, ստեղծելով զինակցության, պայքարի միասնական ճակատ: Իբրև առաջին քայլ համարում է համատեղ միջոցառումների ծրագրի մշակումն ու իրականացումը, օրինակ, համատեղ նշել Ապրիլի 24-ը` որպես հայության Մեծ Եղեռնի օր և Մայիսի 6-ը` որպես լիբանանցի, սիրիացի, իրաքցի մտավորականների նահատակության օր:
Հեղինակը համոզված է, որ այդ համատեղ պայքարն այսօր անհետաձգելի անհրաժեշտություն է երկու ազգերի համար, քանի որ կա «օսմանականության վերդարձի լուրջ վտանգ»:
Հայ և արաբ ժողովուրդների միջև հարաբերությունների ջերմացման առումով բեյրութահայ հրապարակախոսը կարևորում ու դրանով իսկ ողջունում է ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը Սիրիա` Դամասկոս, Հալեպ, , և մասնավորապես, Դեր- Զոր:
ArmAr.am












