Քլինթոնն ու Դավութօղլուն խոսել են հեռախոսով
Հուլիս 13, 2010թ. 10:22
Երեկ երեկոյան մոտ մեկ ժամ տեւողությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Քննարկվել են Իրանի միջուկային ծրագիրը, Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի քայլերը եւ ահաբեկության դեմ պայքարի խնդիրները: Քլինթոնը Դավութօղլուին տեղեկացրել է Ադրբեջան ու Հայաստան կատարած իր այցի մանրամասներին: Այս մասին տեռեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» թերթը:
ArmAr.am












