Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերին

Հուլիս 13, 2010թ. 10:32

Voske Ziran-Serj-ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում է փառատոնի հեղինակությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն