Ռազմական բանակցություններ ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև
Հուլիս 13, 2010թ. 11:42
Երեկ Բաքվում բանակցություններ են ընթացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև։
Երկօրյա բանակցությունների ընթացքում Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ և որոշակի պայմանագրեր, որոնք պետք է նախատեսեն հաջորդ տարվա երկկողմանի համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Հաղորդագրության համաձայն, Պենտագոնի խորհրդատվական պատվիրակությունը ղեկավարում է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Սելեստա Ուոլանդերը, դրան մասնակցում են Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ղեկավարն ու Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը։
ArmAr.am












