Ադրբեջանական կողմի հերթական հեքիաթը
Հուլիս 13, 2010թ. 12:53
«Դա ադրբեջանական կողմի հերթական հեքիաթն է: Ղարաբաղյան կողմը որևէ տարածքում հրդեհ չի սանձազերծել: Եթե Ադրբեջանական տարածքներում հրդեհներ են բռնկվում, դա իրենց խնդիրն է և թող նրանք իրենց մեջ փնտրեն մեղավորներին»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հայկական զորքերը Աղդամի կողմից հրդեհում են ադրբեջանական տարածքները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
ArmAr.am
Նրա խոսքերով, Ղարաբաղյան կողմը հրդեհների բռնկման պատճառ չի հանդիսացել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Սա ուղղակի հերթական ապատեղեկատվությունն է:












