«Գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկը զարգացած գյուղ ունենալն է»
Այսօր Երևանում մեկնարկեց աշխատաժողով` նվիրված գյուղական կարողությունների զարգացմանը: Աշխատաժողովի ընթացքում քննարկվելու է 2011-2015 թվականների համար Հայաստանի երեք մարզերում` Վայոց Ձոր, Տավուշ և Արագածոտն, մի շարք գյուղմթերքների արտադրության զարգացումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ երեք մարզերում նախատեսված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 52 մլն դոլար` 12 մլն դոլար ուղղվելու է պտղաբուծության զարգացմանը և 37 մլն դոլար ուղղվելու է գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:
«Ակնկալում ենք շահագրգիռ կազմակերպությունների հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկություններ, կարծիքներ»,- ընդգծեց նախարարը և հավելեց, որ աշխատաժողովի ընթացքում քննարկվելու է գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագիրը, և աշխատանքների ավարտին անհրաժեշտ է ունենալ 2011-2015 թվականների համար հստակ պատրաստ ծրագիր:
«Գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկը նաև զարգացած գյուղ ունենալն է»,- շեշտեց Գ. Ալավերդյանը:
Հայաստանի երեք մարզում գյուղական կարողություններին ուղղված ծրագիրը ֆինանսավորել են IFAD-ը` 13.48 ԱՄն դոլար, նավթ արդյունահանող երկրների միջազգային զարգացման հիմանդրամը` 20.0 մլն դոլար, ՀՀ կառավարությունը` 11 մլն դոլար և ԱՄՆ ՄԶԳ-ը` 2.0 մլն դոլար:
ArmAr.am












