Իրանցի թյուրքախոս ադրբեջանցիները մեծ վտանգ են Իրանի համար
Իրանում Ադրբեջանի Հանրապետության նախկին դեսպանն իր սադրիչ գործողություններով իրանցի թյուրքախոս ադրբեջանցիներին հրահրում է անհնազանդության: Նա կոչ է անում պայքարի ելնել ընդդեմ Իրանի իշխող վարչակարգի:
Այս մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
Համաձայն հաղորդագրության` պանթյուրքակական ծայրահեղական խմբավորումները ևս Իրանի հյուսիսային նահանգներում անկայունություն ստեղծելու նպատակով իրանցի թյուրքախոս ադրբեջանցիների շրջանում տարածում են ազգայնամոլական բովանդակությամբ տեսահոլովակներ:
Իրանական կայքէջի տեղեկացմամբ` պանթյուրքական գործիչները մշակել են ընթացիկ տարվա համար նախատեսված հակաիրանական նպատակային նախագիծ, համաձայն որի նախատեսվում է`
1. Իրանցի թյուրքախոս ադրբեջանցիների շրջանում ուժեղացնել ազգայնական զգացմունքները
2. Կապեր հաստատել իրանցի թյուրքախոս մյուս էթնիկական խմբերի հետ
3. Երիտասարդներին ծանոթացնել թյուրքական մշակույթին` վերջիններիս մոտ բարձրացնելով թյուրքական ինքնագիտակցությունը
4. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը` օգտագործելով պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներին:












