«Պոլուխովը հերթական անգամ ի ցույց է դնում սեփական անդաստիարակությունն ու տգիտությունը»
Հուլիս 13, 2010թ. 13:30
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել էր, որ «եթե հայ դիվանագետները կարող են գոնե մեկ օրինակ բերել, որտեղ Ադրբեջանը դիտարկվում է ոչ այն սահմաններով, որով նա դարձել է ՄԱԿ անդամ երկիր, ապա դա կլինի հայկական դիվանագիտության մեծ հաջողությունը»։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության առաջին քարտուղար Արթուր Սագսյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարություններն, ասել է. «Պարոն Պոլուխովը հերթական անգամ ի ցույց է դնում սեփական անդաստիարակությունն ու տգիտությունը փորձելով քողարկել փաստարկների պակասը»։
ArmAr.am












