Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Մի քանի օրից գյուղմթերքների գները կիջնեն

Հուլիս 13, 2010թ. 13:35

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ասել է, թե «մի քանի օրից մենք մեր հողի բերքը կստանանք, և գները կիջնեն»։ Իսկ գյուղմթերքի բարձր գներն, ըստ նախարարի, միայն գյուղացիական տնտեսություններում տարածված հիվանդություններով չէ պայմանավորված։ Այնուհանդերձ այդ գործոնը ևս էական ազդեցություն է ունեցել գյուղմթերքի գնագոյացման վրա։ Գերասիմ Ալավերդյանը նշել է, որ գյուղմթերքի հիվանդություններն այս տարի հաճախակիացել են որպես հորդառատ տևական անձրևների և գերխոնավության հետևանք։ «Դա լոլիկի քաղցկեղն է, ցորենի ժանգը։ Միջոցառումներ իրականացվում են։ Այո, տարածքներ կան, որ այս տարի լոլիկը երեք անգամ են սածիլել։ Հիմնական թանկացման պատճառը դա է»,-ասել է գյուղնախարարը՝ հավելելով, որ Հայաստանում առկա են բոլոր թունաքիմիկատները։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն