Լեհաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան
Հուլիս 13, 2010թ. 14:55
Ս. թ. հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու (Radoslaw Sikorski) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են Լեհաստանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակներում նախարար Սիկորսկին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հուլիսի 14-ին, ժամը` 11.30:
Էդվարդ Նալբանդյանի եւ Ռադոսլավ Սիկորսկու հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը` 10.00: Հանդիպումից անմիջապես հետո ժամը` 10.50, ԱԳՆ ասուլիսների սրահում տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը












