Թուրք-ամերիկյան թիկնապահների կոնֆլիկտը լուծված է
Սեպտեմբեր 24, 2009թ. 18:30
Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Էրդողանի և Օբամայի թիկնազորների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Սպիտակ տունը արդեն պարզաբանում է տվել:
Հայտարարության մեջ շեշտվել է, որ ամերիկյան և թուրքական կողմերը պարզաբանել և հասկացել են տեղի ունեցածի պատճառը: Հիմնական պատճառը մեծ թվով առաջնորդների` մեկ տեղում հավաքվելն է, և չի բացառվում, որ անցուդարձի ժամանակ նմանատիպ անցանկալի դեպքեր տեղի ունենան: Ըստ Սպիտակ տան մամուլի խոսնակ Մայք Համմերի, Թուրքական կողմն ընբռնումով է մոտեցել այդ հարցին, և հարթվել են բոլոր տարաձայնությունները:












