Մադրիդյան սկզբունքները սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՞
Հուլիս 13, 2010թ. 16:03
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը դիմել է Բաքվի քաղաքապետարանին` կոչ անելով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղ հատկացնել քաղաքական ակցիաներ իրականացնելու համար: Միաժամանակ, կուսակցությունը որոշել է դիմել ադրբեջանական ժողովրդին. Ինչպես փոխանցում է «Թուրան» լրատվական գործակալությունը, կուսակցությունը նպատակ ունի ցույցեր կազմակերպել` քննադատելով Արցախյան հիմնահարցում Ադրբեջանի իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը:
«Մուսավաթ» կուսակցությանն անհանգստացրել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի՝ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ արված բացահայտումները, որոնք սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
ArmAr.am












