Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Կատարվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր մասնաշենքի հիմնարկեքը

Հուլիս 13, 2010թ. 16:07

Gevorgyan JemaranՀուլիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսումնական հարկաբաժնին կից մասնաշենքի հիմնարկեքը: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և շինության բարերարներ Պետրոս և Աննա Օրունջանկչիելների զավակ Սայաթ Օրունջանկչիելը:
Արարողության ընթացքում Նորին Սրբությունն օրհնեց կառուցվող շինության հիմքերը, որ ծառայելու է իբրև հանդիսությունների դահլիճ և մարզասրահ Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների համար: Ապա ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընթերցեց կառույցի շինարարության հիշատակարանը, որը զետեղվեց շինության հիմքի մեջ:
Վերջում իր պատգամը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ճեմարանական կյանքի բարելավումը նոր խթան պիտի դառնա, որպեսզի ճեմարանի սաները էլ ավելի եռանդով ու նվիրումով շարունակեն ուսումը իբրև ապագա եկեղեցականներ: Նոր մասնաշենքի կառուցման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը հղեց մասնաշենքի բարերարներին` ամերիկաբնակ Պետրոս և Աննա Օրունջակչիել ամուսիններին` մաղթելով նրանց ուժ, եռանդ ու հաջողություն, որպեսզի կարողանան իրենց ազգաշեն և եկեղեցանվեր ծառայությունը շարունակել ինչպես ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում, այնպես էլ Հայրենիքում:
Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց նաև կառույցի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին և և շինարարին` ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն