Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Ֆրանսիայի վարչապետ.«Անթույլատրելի է, որ Թուրքիան դառնա ԵՄ լիիրավ անդամ»

Հուլիս 13, 2010թ. 18:08

fransiaji varjapetԱյսօր Ստամբուլում կմեկնարկի Թուրքիայի եւ ԵՄ միջեւ նախարարական մակարդակով հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն հարցերի լայն շրջանակ` կապված ԵՄ 27 անդամների եւ թեկնածու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հետ: Հանդիպմանը թուրքական կողմից կմասնակցեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԵՄ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիսը:

Նշենք, որ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ նման  նախարարական հանդիպումը տեղի է ունենում տարին երկու անգամ` սկսած 1999թ. Հելսինկի գագաթնաժողովից, երբ Թուրքիան հռչակվեց ԵՄ թեկնածու երկիր:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ իր երկիրը, բացառությամբ Թուրքիայից, աջակցում է բոլոր բալկանյան երկրների ԵՄ անդամակցությանը: Croatian daily-ին տված հարցազրույցում, Ֆրանսուա Ֆիյոն ասել է. «Ֆրանսիայի դիրքորոշումը բոլորը գիտեն.  անթույլատրելի է, որ Թուրքիան դառնա ԵՄ լիիրավ անդամ, մենք ընդունում ենք Թուրքիայի հետ առավելագույնս մոտ հարաբերություններ, բայց ոչ վերջնական անդամակցությունը»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն