Գլխավոր » Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս

Թուրք ռեժիսոր.«Հոգեբանական ի~նչ ճգնաժամեր եմ ունեցել` կապված ինքնությանս հետ»

Հուլիս 13, 2010թ. 19:08

Turk rezishor«Չեմ ուզում դրամատիկականացնել, թե հոգեբանական ինչ ճգնաժամեր եմ ունեցել` կապված իմ թուրքական ինքնության հետ»,- հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ծագումով թուրք, սակայն իրեն գերմանացի համարող ռեժիսոր Ֆաթիհ Աքինը:

Ներկայացնելով իր կապը Թուրքիայի հետ, ռեժիսորը նկատել է, որ չնայած իր ֆիլմերը վերաբերում են Թուրքիային, սակայն ինքը կամենա, թե` ոչ, սակայն Թուրքիան մշտապես դիտարկում է դրսից:

«Իմ ֆիլմերով ես փորձել եմ հասկանալ Թուրքիան, և «Անցնել կամուրջը» ֆիլմը նկարահանելու ժամանակ, որի իրադարձությունները տեղի են ունենում Թուրքիայում, ինձ թվում էր, թե ես վերջապես հասկացել եմ այդ երկիրը, սակայն այն փորձառությունը, որ ձեռք բերեցի ֆիլմի նկարահանումից հետո, ինձ ապացուցեց, որ, այնուամենայնիվ, ես լիովին չեմ հասկացել Թուրքիան»,- հայտնեց Ֆ. Աքինը:

Մյուս կողմից` ռեժիսորը խոստովանեց, որ չի կարևորում ազգային պատկանելությունն ու արյան ծագումը. «Ես արյան կատեգորիաներով չեմ մտածում և ծագման մասին խոսելը, կարծում եմ, շովինիզմի տարրեր է պարունակում»:

«Ես մի բան եմ հասկացել. երբ սկսում ես կատեգորիաների բաժանել արյունը, այն խանգարում է, որ գլուխդ ազատ լինի, մինչդեռ մարդիկ պետք է անցնեն բոլոր սահմաններն ու արգելքները»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց ռեժիսորը:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն