Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Դինքի սպանության գործով հերթական դատալսումը

Հուլիս 13, 2010թ. 19:23

Hrant Dinq«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով կայացել են հերթական դատական լսումները:  Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գործով անցնող 20 կասկածյալներից մեկը` թուրքական ոստիկանության աշխատակից Ջավիթ Քըլըչը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել: Քըլըչը նշել է, որ Դինքի սպանության օրն Օգյուն Սամասթը եկել է այն ինտերնետ-սրճարանը, որը տնօրինում էր ինքը, 2,5 կես ժամ մնացել այնտեղ և այդ ընթացքում ինչ-որ բաներ գրել: Սրճարանը գտնվել է Պոլսի Շիշլի թաղամասում` «Ակօսի» խմբագրատնից 50 մետր հեռավորության վրա: Թուրք ոստիկանը նաև հավելել է, որ 2,5 կես ժամ մնալուց հետո Սամասթը դուրս է եկել և որոշ ժամանակ անց կրակոցներ է լսել, ինչպես նաև մեկը մի քանի անգամ բարձր գոռացել է  «Ես սպանել եմ մեկին», սակայն ինքը, դուրս գալով փողոց, տեսել է միայն մայթեզրին ընկած Դինքի մարմինը, իսկ գոռացողն արդեն փախած է եղել:

Ավելի վաղ Քըլըչը այցելել էր «Ակօսի» խմբագրատուն` թերթում հայտարարություն տեղադրելու նպատակով, ուր և հանդիպել էր Դինքին:

Ավելի ուշ թուրք ոստիկանը սրճարանի վրա` ի պատասխան «Բոլորս հայ ենք» արշավի, տեղադրել էր` «Բոլորս թուրք ենք»: Հետո ասել, թե.«Սպանությունից հետո «Բոլորս հայ ենք» արշավի մասնակիցները քարկոցեցին մեր սրճարանը, այդ պատճառով էլ նման բան գրեցի»,-դատալսման ժամանակ արդարացրել իր արարքը Քըլըչը:

Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը գլխավոր կասկածյալ Օգյուն Սամասթին հարցրել է, թե սրճարանում նա ում էր գրում. մարդասպանը պատասխանել է. «Չեմ հիշում»:

Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակից զոհված Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն