Հնդկահայոց մարդասիրական ճեմարանի բարի հունձքը
Կալկաթայում (Հնդկաստան) գտնվող և պատմական հարուստ անցյալ ունե-ցող Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի ևս ունեցավ իր բարի հունձքը:
2010թ. Ճեմարանի տասնամյա դասընթացն ավարտեցին շրջանավարտներ Հայաստանից և Իրանից, որոնք իրենց ուսումը պիտի շարունակեն քաղաքի լավագույն ավագ դպրոցներում:
Նրանցից չորսը` Վարդուհի Ավետիսյանը (Հայաստան),Սևակ և Սարինե Վարդումյանները և Վարդան Մակարյանը (Իրան) իրենց տասնմեկ և տասներ-կուերորդ դասարանների կրթությունը կստանան Կալկաթայի նշանավոր «La Martiniere» և Գևորգ Սիմոնյանը (Հայաստան)` «Assembly of God School» դպրոցներում:
Ճեմարանի կառավարիչ, հնդկահայոց հոգևոր հովիվ Հգշ. Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց իր սաներին նոր ուսումնական հաս-տատություններում և հորդորեց նրանց` նմանվել այն սերմնահատիկին, որ ընկավ պարարտ հողի մեջ, պտուղ տվեց…
Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում են Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանից:
ArmAr.am












