Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մեդվեդևն ու Մերկելը կքննարկեն արցախյան հիմնախնդիրը

Հուլիս 14, 2010թ. 10:54

Հուլիսի 14–15–ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպեն Եկատերինբուրգում։

Այս մասին տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը». հաղորդման համաձայն,  հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության և գլոբալ քաղաքականության ամենահրատապ հարցերը։

Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, քննարկման առանցքում են լինելու «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, ռազմավարական համագործակցությունը ռուսական և գերմանական ընկերությունների միջև, ինչպես նաև ԵՄ երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցումը։

Պրիխոդկոյի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում է նաև Արցախյան հակամարտությունը, իրավիճակը Մերձդնեստրում, Ղրղըզստանում և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը։


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն