Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրանում պայքարում են արևմտյան ազդեցության դեմ

Հուլիս 14, 2010թ. 11:02

Իրանի կրթության ոլորտի պաշտոնյաները որոշել են  1000 հոգևորականների ուղարկել Թեհրանի դպրոցներ` արևմտյան ներգործությանն ու քաղաքական ընդդիմությանը դիմակայելու համար:

Այդ մասին հայտարարել է Թեհրանի կրթության վարչության փոխտնօրեն Մոհամադ Բոնիադին: Նա տեղեկացրել է,որ  մայրաքաղաքի դպրոցներում հոգևորականներն իրենց աշխատանքը կսկսեն աշնանը` սեպտեմբեր ամսին: Իսկ թե ինչու սեպտեմբերից, Մոհամադ Բոնիադին ասել է, որ այդ կերպ հնարավոր կլինի ուսանողներին «հեռու պահել ընդդիմության խարդավանքներից»:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն