Ժամանակավորապես սահմանը բացելու Թուրքիայի մտադրությունը
Թուրքական «Radikal» թերթը տեղեկություն է տարածել, որ սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես կբացվի։ Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ։
«Radikal»-ի տեղեկություններով, թուրք զինվորականների անուններն արդեն մտցված են զորավարժություններին մասնակցողների դաշինքի ցուցակում։ Բացի այդ, թերթը նաև գրում է, որ Հայաստան թուրք զինվորականների շարասյան անխափան մուտքն ապահովելու համար ժամանակավորապես բացվելու է հայ-թուրքական սահմանը։ Ակնկալվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 19 պետությունների զինվորականներ։ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը միաձայն ընդունվել է դաշինքի անդամ պետությունների, այդ թվում և Թուրքիայի կողմից։
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել զորավարժություններին։
ArmAr.am












