Գործադիրը հավանություն է տվել նոր օրենքների նախագծերի
Հուլիս 15, 2010թ. 16:08
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակը իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից որպես մասնակցություն գույքի ներդրումը ԱԱՀ-ից ազատելն է, ինչը կստեղծի հանրապետության տնտեսության զարգացման բարենպաստ պայմաններ։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ քրեական օրենսգրքումե փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում են մարդու մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալու, վերցնելու, ինչպես նաև թրաֆիքինգի մի շարք իրավահարաբերություններ։
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։












