Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան

Ուղերձ Ալիևին՝ ի պաշտպանություն ադրբեջանցի բլոգերների

Հուլիս 15, 2010թ. 16:46

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսել` ի պաշտպանություն շինծու մեղադրանքի հիման վրա ազատազրկված բլոգերներ Ադնան Գաջիզադեին և Էմին Միլիի: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված են բլոգերների նկարները և տեղեկություններ այն մասին, թե ինչ պատճառներով են վերջիններս ազատազրկման ենթարկվել: Տեղեկատվության մեջ նշվում է, որ բլոգերների ձերբակալության և ազատազրկման պատճառը, սոցիալական ցանցում նրանց կողմից իրականացրած հասարակական-քաղաքական գործունեությունն է եղել, մասնավորապես` Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ վերջիններիս նկարված տեսահոլովակը:

Չնայած այն հանգամանքին, որ դատարանը չկարողացավ ապացուցել ներկայացրած խուլիագանության մեղադրանքը, սակայն նրանք դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման` համապատասխանաբար:

Կայքի այցելուներին առաջարկվում է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակի տակ, որում այցելուներն իրենց մտահոգությունն են հայտնում «խղճի բանտարկյալների» ճակատագրի առնչությամբ:

«Լինելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից` Ձեր կառավարությունը պարտավորություն ունի պաշտպանելու խոսքի ազատությունը: Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և հնարավորինս արագ ազատ արձակել Ադնանին և Էմինի»,- նշված է ուղերձում:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն