Սերգեյ Շմատկո.«Պատժամիջոցները Ռուսաստանին հետ չեն պահի Իրանի հետ համագործակցությունից»
Հուլիս 15, 2010թ. 17:30
Չորեքշաբթի Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկ նախարարները ստորագրել են ճանապարհային քարտեզ` նշելով երկարաժամկետ էներգետիկ համագործակցությունը եւ հայտարարում են, որ նրանք նպատակ ունեն ստեղծելու ընդհանուր բանկ` օգնելու ֆինանսավորել երկկողմանի նախագծերը եւ ընդլայնել համագործակցությունը բնական գազի եւ նավթամթերքների առաքման համար:
Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն հայտարարել է, որ պատժամիջոցները Ռուսաստանին հետ չեն պահի համագործակցությունից, իսկ Իրանի նավթի նախարար Մասսուդ Միրքազեմին նշել է, որ այդ պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա Իրանի վրա:
ArmAr.am












